▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները

Երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանից իրեր են գողացել:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, Ռշտունու դուստրը՝ փաստաբան Նարինե Ռշտունին, այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հոր գերեզմանին և հայտնաբերել, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու ծաղկամանները։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее