▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն վայրենի կա քաղաքում. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն իր էջում անդրադարձել է տաքսու տարեց վարորդի ծեծի դեպքին:

«Փաստորեն վայրենի կա քաղաքում։ Բայց ինչ սանձարձակի մեկն է, որ ձեռք է բարձրացրել 75 տարեկան մարդու վրա։ Իրավագիտակցության պակասն ու բռնության հակումներն այսպիսի հետևանքներ են ունենում։

Հանրային ու անձնական հարաբերությունները պետք է զերծ լինեն բռնությունից։ Հարցերը կարող են և պետք է պարզվեն իրավական ճանապարհով։ Եվ հոգատար հանրությունը նրա համար է, որ անտարբեր չլինի, հետ պահի, տեսանկարի մինչև ոստիկանությունը կհասնի»,-գրել է նա:

Կարդացեք նաև՝ Տեսանյութ, թե ինչպես բերման ենթարկվեց տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդեսի» վարորդը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее