▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատահար ոստիկանության ակադեմիայի մոտ. կա տուժած

 

Հունիսի 26-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 22 հասցեում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Գ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին՝ վնասելով այն և հայտնվել շինարարական հրապարակում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից, փակվել է գազի բալոնի փականը: Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Տեսանյութը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее