▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատարագի մասնակիցների կեսը թիկնազորից են»

Թարմացում․ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը կիրակնօրյա պատարագի հենց սկզբից անձամբ ներկա էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր այսօր ժամանել էր կառավարական պատվիրակությունը

Այսօր այդտեղ էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հատկանշական է, որ պատարագն ընթացել է արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ։ 

***

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատարագի են մասնակցում Վայոց Ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Լրագրող Կորյուն Սիմոնյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Պատարագի մասնակիցների կեսը թիկնազորից են, մյուս կեսը կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ-ականներ»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее