Պատերազմը վաղուց է սկսվել, ուղղակի չեն ասում՝ առաջ: Պատերազմ սկսելը հեշտ է, իսկ իսկ հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Ալիևի համար ևս հեշտ չի լինի, քանի որ լեգիտիմ ընտրված նախագահ չէ, և պարտության դեպքում՝ կորցնելու է պաշտոնը:
Մանվել Եղիազարյանը համոզմունք է հայտնել, որ պատերազմը սկսվելու դեպքում երկար չի ձգվի՝ առավելագույնը՝ մեկ ամիս: