Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում ես մեկնելու եմ ռազմաճակատ՝ պաշտպանելու իմ երեխաների Հայրենիքը:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում վերջին օրերին կրկին անհանգիստ է. երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: