ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:
«Մի քանի խոսք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին
Ցանկացած պատժամիջոց չարիք է, որը երբեք էլ շոշափելի հաջողություն չի գրանցում և ի վիճակի չի լինում հսկայական վնաս հասցնել տնտեսությանը: Միջազգային փորձը ցույց է տվել, որ պատժամիջոցները որևէ մեկին երբեք ծնկի չեն բերել:
Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները անօրինական են, քանի որ դրանք չեն հիմնվում ՄԱԿ-ի որոշման վրա:
Այն պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն կիրառում է ռուսական մեծ ընկերությունների և բանկերի նկատմամբ պարզապես նպաստում են հակաամերիկյան և հակաեվրոպական տրամադրվածության զարգացմանը: Մենք կարող ենք վերադառնալ 1980-ականներ և դա տխուր է: Եթե մեր գործընկերների նպատակը դա է, ապա այն շուտով կիրականա:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, մենք վերակառուցում ենք մեր զագացման ձևերը, այդ հարցում կօգտագործենք ներքին ռեսուրսները: Սա նորմալ է և նույնիսկ օգտակար է, թեև պատժամիջոցների կիրառումը չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի բյուջետային պլանավորման վրա: Ստիպված կլինենք մեծ ուշադրություն հատկացնել պաշտպանության և անվտանգության ծախսերին, միաժամանակ բոլոր սոցիալական պարտավորությունները Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ կատարելու ենք. դրա համար գումար ունենք:
Եվ վերջում ավելացնեմ. այս բոլոր պատժամիջոցները որևէ ձևով չենք օգնելու Ուկրաինային»: