▲ Դեպի վեր

Среда, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Պատմական» բացահայտում. Ո՞ր թեկնածուն Թուրքիայի կացության քարտ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու 9 ուժերից մեկի 1-ին համարը Թուրքիայի կացության քարտ ունի, էդքան տղա է՝ թող ասի էդ մասին»,- երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը։ Մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանն է:

Ըստ լուրերի՝ նա Թուրքիայում հյուրատներ ունի, պարբերաբար այցելում է։ Սուրենյանցին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ՔՊ-ի նշած անձն իրենց թեկնածուն է, նա չհերքեց, խոստացավ պատասխանել, երբ զրուցի իրենց թեկնածուի հետ։ Ասաց, որ իրենց թեկնածուն նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով։ Ավելի ուշ հայտարարեց, որ այսօր ասուլիս կհրավիրեն եւ կպատասխանեն Մինասյանի «պատմական» բացահայտմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее