▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ հրապարակային բանավիճել Ֆարմանյանի հետ

 

Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ բյուջետային քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին ուղղած իմ հարցից և հնչած պատասխանից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ըստ լրատվամիջոցների, ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հնչեցրած հարցի մասին: Քանի որ այդ պահին հեռախոսով եմ զրուցել և դուրս եկել դահլիճից, ինքս չեմ լսել Ֆարմանյանի արձագանքը, և այդ մասին իմացել եմ ավելի ուշ՝ լրատվամիջոցներից:
Չնայած Ֆարմանյանի խոսքում իմ անունը նշված չէր, բայց թեման վերաբերում էր իմ հնչեցրած հարցին, ուստի պարոն Ֆարմանյանը «անգրագետ» որակումը տալուց առաջ լավ կաներ՝ նախ ծանոթանար համաշխարհային փորձին, թե ինչպես են նույնիսկ զարգացած երկրներում հնարավորինս կրճատում պետական ապարատի ավելորդ ծախսերը՝ ուղղելով դրանք սոցիալական ոլորտին, իսկ եթե նա չգիտի այդ մասին, ապա կարծում եմ էլ ավելի անգրագիտություն է իմացողին անգրագետ անվանելը, մանավանդ որ ինքս երբևէ և ոչ մեկին թույլ չեմ տվել իմ մասին նման կարծիք կազմել ու առավել ևս այդ տոնով խոսել: Պատրաստ եմ այս թեմայով հրապարակային բանավիճել նրա հետ, և թող հասարակությունը տա իր գնահատականը մեր գիտելիքների ու գործունեության վերաբերյալ, այլապես առանց բանակում ծառայելու ՀՀ ԶՈւ 20-ամյակի կապակցությամբ Ֆարմանյանի ստացած հուշամեդալը այսօրվա իշխանությունների բոլշևիկյան քաղաքականության վառ ապացույցն է, որքան էլ դիպլոմը արտասահմանյան լինի:

Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ բյուջետային քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին ուղղած իմ հարցից և հնչած պատասխանից հետո ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ըստ լրատվամիջոցների, ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել իմ հնչեցրած հարցի մասին:

Քանի որ այդ պահին հեռախոսով եմ զրուցել և դուրս եկել դահլիճից, ինքս չեմ լսել Ֆարմանյանի արձագանքը, և այդ մասին իմացել եմ ավելի ուշ՝ լրատվամիջոցներից: Չնայած Ֆարմանյանի խոսքում իմ անունը նշված չէր, բայց թեման վերաբերում էր իմ հնչեցրած հարցին, ուստի պարոն Ֆարմանյանը «անգրագետ» որակումը տալուց առաջ լավ կաներ՝ նախ ծանոթանար համաշխարհային փորձին, թե ինչպես են նույնիսկ զարգացած երկրներում հնարավորինս կրճատում պետական ապարատի ավելորդ ծախսերը՝ ուղղելով դրանք սոցիալական ոլորտին, իսկ եթե նա չգիտի այդ մասին, ապա կարծում եմ էլ ավելի անգրագիտություն է իմացողին անգրագետ անվանելը, մանավանդ որ ինքս երբևէ և ոչ մեկին թույլ չեմ տվել իմ մասին նման կարծիք կազմել ու առավել ևս այդ տոնով խոսել:

Պատրաստ եմ այս թեմայով հրապարակային բանավիճել նրա հետ, և թող հասարակությունը տա իր գնահատականը մեր գիտելիքների ու գործունեության վերաբերյալ, այլապես առանց բանակում ծառայելու ՀՀ ԶՈւ 20-ամյակի կապակցությամբ Ֆարմանյանի ստացած հուշամեդալը այսօրվա իշխանությունների բոլշևիկյան քաղաքականության վառ ապացույցն է, որքան էլ դիպլոմը արտասահմանյան լինի:

Վահան Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее