ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր՝ 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց կրելու մասին հրապարակմանը: Նա մասնավորապես գրել է.
«Պատրաստ եմ այս ժամացույցը վաճառել politik.am-ին 2000 $-ով՝ իրենց հայտարարած գնից 15 անգամ ավելի էժան։ Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ կեղծ լուրեր հրապարակելով հավանաբար մի քանի անգամ ավել գումար են աշխատում։ Խնդրում եմ լուրջ չվերաբերվել և չհավատալ նման լրատվամիջոցներին»։

Նշենք, որ Politik.am-ը գրել էր, որ Հայկ Սարգսյանը 31 500 դոլար արժողությամբ «ROLEX» ապրանքանիշի ժամացույց է կրում՝ նշելով, որ պատգամավորի ներկայացրած հայտարարագրում, սակայն, նա չի ներկայացրել ժամացույցի առակայությունը այն դեպքում, երբ պետական պաշտոնյաները պարտավոր են հայտարարագրել 8 մլն դրամը գերազանցող ցանկացած ունեցվածք:


