«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական գյուղերում ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական ԶԼՄ-ներին
Նիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է․ «Կարծում եմ, որ սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը: ...Կառավարությունը պատրաստ է իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական այն գյուղերում, մասնավորապես 4 գյուղերի մասին է՝ Ղըզըլհաջիլի, Խեյրումլի, Աշաղը Ասկիպարա, Բաղանիս-Այրում, որ այդ գյուղերում, որտեղ հիմա մարդիկ չեն ապրում, այդտեղ մարդկանց կյանքը հնարավոր դառնա, ապրելը հնարավոր դառնա»,- հայտարարել է Փաշինյանը։ |
***
«Ռուսաստանը նունպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից: Որովհետև հիմա ՀԱՊԿ-ում 2020 թվականի պատերազմից էլ առաջ ՌԴ-ն հավասարահեռ քաղաքականություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի կողմից: Եթե, օրինակ, մինչև 2012-13 թթ. ՌԴ-ի քաղաքականությունն այն էր, որ ՀՎ Կովկասում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է, Ադրբեջանը` գործընկերը, ապա դրանից հետո իրավիճակը փոխվել է»,- բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2022 թ-ի փետրվարին Ռուսաստանը և Ադրբեջանը միասին ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին և ըստ էության հենց այդ հռչակագրում արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը: ***
|