Պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Այս մասին տեղեկությունը հաստատվում է Մկոյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից:
Մկոյանը տեսանյութում պատմում է, որ վերջին շրջանում հաճախ են սպառնալիքներ հնչեցվում իր անձի և ընտանիքի նկատմամբ, որպեսզի նա չառաջադրվի առաջիկա ընտրություններում։