Այսօր, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՀԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ պայթել է գազի կաթսան, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում է: Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել պատերի փլուզում: |
Պայթյուն՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում. կա զոհ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet