Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը, պարզվում է: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ նշված գործարանը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, որպես «Շշի Մելո» հայտնի Մելիքսեթ Մանուկյանին: Փլուզումը տեղի է ունեցել «Սարանիստ» շշերի գործարանի թիվ 2-րդ արտադրամասում, որտեղ փլուզվել է աղյուսե վառարան: Մինչև հրշեջ-փրկարարների և Հատուկ փրկարարների ժամանումը՝ վիրավորներին օգնություն են ցուցաբերել գործարանի աշխատակիցները և իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ նույն գործարանում փետրվարի 6-ին խոշոր հրդեհ էր բռնկվել: |
Պայթյուն-փլուզում «Շշի Մելոյի» գործարանում. կան վիրավորներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet