▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի գործը «չի ջրվել». քրեական հետապնդումը շարունակվում է. ԱԱԾ պարզաբանումը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքով քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի եւ հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը եւ կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաեւ առերես հարցաքննության ընթացքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԺ մամուլի կենտրոնը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, որտեղ նշվել էր, որ այդ գործը «ջրվել է», իսկ մեղավորներն ազատության մեջ են:

ԱԱԾ հաղորդագրությունում նաեւ ասվում է.

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Ժամանակ» թերթում և «1in.am» կայքում տպագրված՝ «Քրգործը «ջրվել է» Մաշադյանի մտերիմ՝ Տրամվի պարկի Գոջիի տղայի միջամտությամբ» վերտառությամբ, չճշտված և ըստ էության ապատեղեկատվություն պարունակող հոդվածի կապակցությամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի և հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը և կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաև առերես հարցաքննության ընթացքում:

Կատարած առերևույթ հանցավոր արարքների համար վերջիններիս, ինչպես նաև կաշառքի միջնորդին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, իսկ որպես խափանման միջոց, հաշվի առնելով դրսևորված վարքագիծը և ընտանեական դրությունը, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը և պետությանը պատճառված վնասը հստակ հաշվարկելու համար, իսկ դատավարության որևէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել։

Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հորդորում է՝ նրա գործունեության վերաբերյալ նյութեր հրապարակելիս, օգտվել պաշտոնական աղբյուրից՝ ստացված տեղեկությունների արժանահավատությունը ճշտելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, օրերս ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք։ «Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամ կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее