Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, իսկ աշխատանքում` հեղափոխական տրամադրվածություն իրագործելու համար այն ամենը, ինչ նախանշել ենք այս տարվա համար»,-գրել է ՊԵԿ նախագահը:


