▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական պաշտոնյաների սիրուհիները Հայաստանում ալան-թալանի և կոռուպցիայի պատճա՞ռ

Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի, ալան-թալանի բավականին մեծ խթան է հանանդիսանում պետական այրերի կողմից սիրուհի պահելը. այս մասին գրում է NRNAK.com-ը` նշելով, որ  ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ տղամարդկանց մեծամասնությունը սիրուհու համար կանի այն, ինչ չի անի իր կնոջ համար, քանի որ սիրուհին էլ իր հերթին անկողնում կլինի «օրիգինալ»: Այդ իսկ պատճառով պետք է բավարարել սիրուհու քմահաճույքներ: Որպես օրենք սիրուհիների քմահաճույքները ավելի թանկ են նստում տղամարդու վրա, քան ընտանիքինը: Տղամարդը կարող է ընտանիքի առաջ բերել տարաբնույթ արդարացումներ՝ ցածր աշխատավարձ, գործի բացակայություն ( «մաղարիչ»), իսկ սիրուհին դա չի հանդուրժի, ուսի մեր պետական այրերը, սկսում են գռփել երկու սեռական ռազմակճակատների համար, որովհետև բավականի դժվար է պահել երկու ինտիմ բանակ:

Կայքը նաև գրում է, որ որպեզի այս սեռական չարիքի դեմ  պայաքարել կարողանալու և ՀՀ պետական բյուջեին, նախագահին և ԱԺ վերահսկիչ պալատին օգնելու միտումով որոշել է փուլ առ փուլ մերկացնել պետական պաշտոնյաների ինտիմ կյանքի ոչ օրինական մասերը` նշելով, որ մարդկային տեսանկյունից ինչ-որ չափով հնարավոր է հանդուրժել կոռուպցիան, երբ դա հանուն ընտանիքի բարօրության է ուղված, բայց երբ ինտիմ ռազմաճակատի երկրորդ թևն է սկսում իրեն շատ լավ զգալ, վարել թանկարժեք մեքենաներ, այցելել գերժամանակակից վարսավիրանոցներ և ամեն ամսի պաշտոնյայից գումար վերցնելով երիտասարդ «բոյֆրենդ» պահել, պետք է վերջ տալ այս սեռա-շղթայական ռեակցիային: 

 

Լուսանկարը` NRNAK.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее