«Պետությունը, փաստորեն, չի կարողանում ապահովել մարդկանց բողոքարկելու իրավունքը, ասում է՝ եկեք այնպիսի բարդություններ ստեղծենք, որ մարդիկ դա չանեն: Չի կարելի պետության տկարացման արդարացումը դնել քաղաքացու ուսերին». դեկտեմբերի 23-ին ՃՈ ոլորոտում բալային համակարգի ներդրման օրինագծի շուրջ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Ըստ նրա՝ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ճանապարհը ոչ թե ակտերը վարչական կարգով բողոքարկելն է, այլ մարդկանց դատական կարգով վիճարկելու իրավունքից չզրկելը:

Մինչդեռ, նախ պետք է այնպես անել, որ ՃՈ-ն առոչինչ ակտեր չկազմի, և երկրորդ՝ դատարաններում ավելացնել դատավորների թիվը:


