▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ամաչել հայ ժողովրդից. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը Վլադիմիր Գասպարյանին

a1plus.am-ը գրում է. Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակից իր ուղերձը հղեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինիս հետ օրեր առաջ նա հեռախոսազրույց է ունեցել.
«Այս խոսքերս ես ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, իմ աչքերի մեջ նայած ոստիկանապետին` պետք է ամաչել հայ ժողովրդից, պատրաստվեցեք այդ ամաչմանը»:

Երկուշաբթի օրը` Բրյուսելում `Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովում,  Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելու է Ցեղասպանության 100 ամյակին նվիրված բանաձև, որին միացել են նաև ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Այս կապակցությամբ պարոն Հովհաննիսյանը նշում է.
«Այսինքն, որ մի անգամ երկու պետությամբ, երկու եկեղեցիով, երկու բանաձևով չենք ներկայանում, այլ միասնական մեկ բանաձևով, և շնորհակալ եմ դրա համար»:

Ներքաղաքական իրավիճակը «Ժառանգության» առաջնորդը համարում է պայթյունավտանգ: Նա դեռ վստահեցնում է` առաջիկայում փոփոխությունների ականատեսն ենք լինելու` միասնական հարթակ ձեւավորելով:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее