«Ուզում եմ խորհրդարանին տեղյակ պահել, որ երբ որ մենք մտնում էինք Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ մենք նախկին ԽՍՀՄ տարածքում առաջինը դա նախստորագրեցինք, քան Մերձբալթյան հանրապետությունները, 1996թ.-ին: Ղարաբաղի հարցը նույն ձևով եղել է նաև այդ ժամանակ: Երբ որ ես գնացի Շվեյցարիա՝ հանդիպման ու մեզ ուզում էին ընդհանրապես դուրս հանել գործընթացից, մենք հարց դրեցինք.լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհն ասել է՝ դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ինչ եք ուզում: Նույն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին՝ կբացես ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղը առևտուր անի աշխարհի հետ: Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ: Այսինքն, Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է: Էս բաները ԱԳ նախարարը պետք է իմանա, իսկ որպեսզի իմանա՝ պետք ա գա, ինձանից հարցնի, էն մարդկանցից, որոնք բանակցել են: Պետք է հարցնի՝ ո՞նց ա, հայկական դրամն օգտագործվում է Ղարաբաղի տարածքում, ու բոլոր բորսաներն ընդունում են վճարման: Պետք է հարցնել, սովորել ու վազել, ու այն պահին, երբ որ Նազարբաևը խոսում էր, նախագահի ականջին դա հուշել: Սա նշանակում է պրոֆեսիոնալ աշխատանք,-այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Անի Կարապետյան