▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պիղծ արարածները, «գովազդի տակ դնելով» , փորձում են Բագրատ Սրբազանին ներկայացնել` որպես ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Պիղծ արարածները, «գովազդի տակ դնելով», փորձում են Բագրատ Սրբազանին ներկայացնել որպես ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ։
Զրպարտությունը հարգարժան մարդկանց արատավորելու դասական նիկոլական հնարք է։ Բազմաթիվ դեպքերում այն արդյունավետ է եղել, քանի որ հարգված մարդիկ մտածել են՝ «ո՞վ պիտի այդ հերյուրանքին հավատա», ու որոշել են գլուխ չդնել ու ձեն չհանել։
Իմ համոզմամբ՝ սա շատ սխալ մոտեցում է, քանի որ ոմանց, իսկ ժամանակի ընթացքում շատերի մոտ «նստվածք» է տալիս այն փաստը, որ եղավ մեղադրանք, բայց նորմալ հերքում չեղավ։
Վստահ եմ, որ պետք է անպայման դիմել օրենքով սահմանված մեխանիզմներին ու հրապարակավ ցույց տալ, որ այդ աբսուրդային մեղադրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զրպարտություն։
Ահա՛ այն ամենը, ինչ ես մտածում եմ այս ամենի մասին»:

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սատանաները ագրեսիվ քարոզչություն են սկսել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ՝ նրա մասին ամենատարբեր ստեր տարածելով։
Բագրատ Սրբազանը մեր իրականության ամենահայրենասեր ու ամենանվիրյալ ազգային գործիչներից մեկն է։ Նրա կողքին ու նրա հետևից պետք է քայլել՝ հանուն Տավուշի պաշտպանության»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն далее