▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ խոսնակը հերքու՞մ է Կ.Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի վերանվանման լուրը

«Հարգելի հայրենակիցներ,  Կ.Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի հետ կապված նշեմ, որ անհիմն ու "պրովոկացիոն" խոսակցություններին չենք արձագանքում»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան էջում:  

 

Հիշեցնենք, որ   Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, ով ասուլիսին ներկայացել էր զինվորական համազգեստով, լրագրողներին, մասնավորապես, հայտարարել էր. «Պետականացումից հետո փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվանումը: Այժմ այն կոչվում է  «Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր»: Սա ինչպե՞ս կարելի է պատկերացնել: Պատկերացնո՞ւմ եք՝ լինի Թոխմախի հարսանյաց սրահ: Անպայման պետք է Համալիրը կցեին  Ծիծեռնակաբերդի հե՞տ: Եվ, սա այն դեպքում, երբ սեփականատերը մեծ տառերով էր գրել  Կարեն Դեմիրճյանի անունը»: 

 

Ֆոտոմոնտաժը` ֆեյսբուքյան օգտատերերի

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее