▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրվում է տեսանյութում երևացող տղամարդը, որը հափշտակել է պայուսակ՝ կանխիկ գումարով և փաստաթղթերով

Քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, 2018 թվականի հուլիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բաց պատուհանից մուտք է գործել քաղաքացու՝ Երևանի Արտաշատի խճուղում գտնվող առանձնատուն և հափշտակել վերջինիս պայուսակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, փաստաթղթեր և այլ իրեր:

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее