▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոփոխությունների պահը հասունացած է

Մի քանի օր առաջ բավականին ուշագրավ հայտարարություն արեց Արմեն Աշոտյանը, նշելով, որ «իշխանությունը փոխելու է իր դեմքը»։ Այն որ փոփոխությունների պահը այլևս հասունացած է, թերևս, աներկբա է։ Ընդ որում խոսքը բնավ չի վերաբերում միայն կադրային փոփոխություններին ու տեղաշարժերին, որոնք, գուցե, որոշակի թարմություն են հաղորդում պետական կառավարման համակարգին, սակայն մեծ հաշվով, չեն լուծում արդյունավետ կառավարման գերխնդիրը։ Միանշանակ է, որ կադրային փոփոխություններին զուգահեռ, անհրաժեշտ է փոխել պետական կառավարման փիլիսոփայությունը։ Այն պետք է դառնա առավել մարդակենտրոն և ուղղված լինի մեր երկրում արդարության դեֆիցիտի կրճատմանը, միաժամանակ բավարարելով ժամանակակից պետության բոլոր պահանջները։ Սա հրամայական է, որն առաջիկա մի քանի տարիներին լինելու է իշխանություններին նետված գլխավոր մարտահրավերներից մեկը, որին արդյունավետ դիմագրավելու պարագայում 2018թ. հետընտրական գործընթացները ավելի շատ առիթ կլինեն հաղթած թեկնածուին շնորհավորելու, քան երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի հրապարակային PR-ին ականատես լինելու համար։ Հավատում եմ, որ նախագահ Սարգսյանին կհաջողվի ձևավորել այդպիսի մթնոլորտ...

ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее