▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են հասկանալ, թե կաջակցե՞ն արդյոք Կարեն Կարապետյանին

Առաջիկայում Հայաստանի վարչապետի նոր հավակնորդ ի հայտ կգա։

Օրագիրն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, դա կլինի ՀՀ նախկին վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

«Նրա կողմնակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ հանդիպում են որոշակի հեղինակություն և ազդեցություն ունեցող մարդկանց հետ և փորձում հասկանալ, թե կաջակցե՞ն արդյոք նրանք Կարեն Կարապետյանին։ Ըստ երևույթին, Կարեն Կարապետյանը հանդես է գալու որպես Ռուսաստանի անթաքույց թեկնածու։

Հիշեցնենք, որ տարբեր փիար գործողությունների արդյունքում հանրության մեջ «Ժիլետ Կարեն» մականունը ստացած Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչու ենք ասում սուրճի մի տեսակին ամերիկանո, բայց չենք ասում՝ ռուսիանո»,-գրում է սկզբնաղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее