▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոսային նստվածքի պատճառով Երևանում իրար է բախվել 10 ավտոմեքենա

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ 12 շենքի հարևանությամբ բախվել են 2 Mazda , 2 Honda, Nissan, Mitsubishi, Mercedes, BMW, Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ աղբյուրի, վթարված մի քանի ավտոմեքենաներ եղել են կայանված: Վթարի պատճառը եղել է Սասունցի Դավիթ և Բուռնազյան փողոցների խաչմերուկում՝ ճանապարհի դիտահորի հարևանությամբ փոսային նստվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее