Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում Է երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ դյուրացմանը:
Համաձայնագիրը նախատեսում Է Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ-ի քաղաքացիներին եւ Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատել 30 օրվա ընթացքում մուտքի պետության պատկան մարմիններում գրանցվելու (ժամանման վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից:
Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիները, որոնք ավելի վաղ պարտավոր Էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ կարող են առանց գրանցման 180-օրյա ժամանակաշրջանում ՌԴ-ի տարածքում ընդհանուր առմամբ գտնվել 90 օր: