Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Վլադիմիր Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ, քանի որ վերջինս անում է նույնը, ինչ ժամանակին արել են Ստալինը և Հիտլերը: Նրա կարծիքով` Պուտինը «օգտագործում է ազգությունը որպես պատճառ՝ ռազմական մեթոդներով երկիրը գրավելու համար»: Գրիբաուսկայտեն Պուտինին անվանել է հաշվենկատ, ինչպես նաև մարդ, ով կատարում է իր խոստումները միայն այն դեպքում, երբ դրանք իրեն օգուտ են բերում:
Լիտվայի նախագահը նշել է, որ ոչ միայն ուկրաինացիները, այլև Բալթյան երկրների և Լեհաստանի բնակիչները զգում են ագրեսիա Ռուսաստանի կողմից.
«Ռուսաստանը տարիներով ճնշում է գործադրել Բալթյան երկրների վրա՝ առաջին հերթին օգտագործելով էներգետիկ կախվածությունը»:
Գրիբաուսկայտեն նաև հավելել է, որ չի սպասում ուկրաինական ճգնաժամի արագ կարգավորման:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինին` իր վարած քաղաքականության համար նմանեցնում են Հիտլերին: