▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը օրենք է ստորագրել սոցիալական ցանցերում ֆեյքերի դեմ պայքարի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել սոցցանցերում կեղծ և անօրինական տեղեկատվության տարածման և կեղծ օգտատերերի դեմ պայքարի մասին:

2017 թվականի ամռանը «Եդինայա Ռոսիայի» պատգամավորներ Անդրեյ Ալշևսկիխը և Սերգեյ Բոյարսկին Պետդումա ներկայացրին օրինագիծ սոցցանցերում «պատերազմ» խթանելու, ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև մեկ այլ անձի պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող անճիշտ տվյալներ հրապարակողների դեմ սահմանված պատիժների մասին: Մի շարք մեկնաբանություններից հետո որոշվեց վերջնական տեսքի բերել այս նախագիծը և նորից ներկայացնել այն: Հետագայում այն ​​հաստատվեց Պետդումայի կողմից:

Օգտատերը սոցիալական ցանցում գրանցվելուց հետո պարտավոր է ապահովել բոլոր կանոնների պահպանումը։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее