Ռուսաստանի նախագահի օգնական, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկու պատմության նոր դասագրքում Գարրի Կասպարովը չի ընդգրկվել շախմատի աշխարհի չեմպիոնների ցուցակում, գրում է Insider-ը։ Դասագրքի «Գաղափարախոսությունը և մշակույթը 1964-1985թթ․» բաժինը նվիրված է շախմատի խորհրդային չեմպիոններին։ Ձեռնարկում թվարկված են Միխայիլ Բոտվիննիկը, Վասիլի Սմիսլովը, Միխայիլ Տալը, Տիգրան Պետրոսյանը, Բորիս Սպասսկին և Անատոլի Կարպովը, սակայն նշված չէ, որ Կարպովը պարտվել է Կասպարովին 1985թ․։ Լրատվամիջոցը նշում է, որ 2022թ․ ՌԴ արդարադատության նախարարությունը Կասպարովին «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։ Նշվում է նաև, որ Կասպարովը մասնակցել է մի շարք ընդդիմադիր շարժումների, հետևողականորեն քննադատում է ռուսական իշխանությանը։ 2013թ․ նա հայտարարել է Ռուսաստանից հեռանալու և միջազգային ասպարեզում Պուտինի ռեժիմի դեմ պայքարը շարունակելու մասին: |
Պուտինի օգնականի հեղինակած դասագրքում շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից հանվել է Կասպարովի անունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet