Փոխնախարարի պաշտոնում նշանակվելու համար միայն ՀՀ քաղաքացի լինելու պայման օրենսդրությամբ սահմանված չէ: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Նազենի Ղարիբյանի շուրջ պտտվող լուրերին։

«Փոխնախարարն ի պաշտոնե փոխարինում է նախարարին, երբ նա բացակայում է: Հետևաբար, որպես նախնական դիտարկում, իրավական խնդիր չեմ տեսնում մշակույթի փոխնախարարի կողմից նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարման համար»,-ասված է Բաբայանի գրառման մեջ:


