Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ էր ստորագրել մի շարք փոխնախարարների պաշտոններից ազատելու վերաբերյալ:


