▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխոստիկանապետը` Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին

Լրագրողների հետ այսօրվա զրույցում  փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը  չի ցանկացել  արձագանքել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերը իրավապահների վրա» սրբելու մասին հայտարարությանը․

«Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը և տրամաբանական լուծումը։ ես չեմ կարող գնահատական տալ՝ սպառնալիք էր դա, թե սպառնալիք չէր, կարող է լինել զուտ էմոցիոնալ արտահայտում, բայց նման արտահայտությունը ողջունելի չէ ոչ մի անձի կողմից։ Նման սպառնալիք հնչեցնելը ընդունելի չէ, ուղղակի մեր արձագանքը դրան այլ խնդիր է»։

Անդրադառնալով ընդդիմադիրներին ասֆալտին պառկեցնելով բերման ենթարկելուն՝ փոխոստիկանապետն ասել է, որ եթե չեն դիմադրում, ասֆալտին չեն պառկեցնում։

Մանրամասն՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее