▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդից վերջինը դուրս եկավ Վիտալի Բալասանյանը

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ավարտվել է  զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործողությունները:

«Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները դուրս բերվեցին գնդի տարածքից: ՊՊԾ գնդից վերջինը դուրս եկավ  զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող  ԼՂՀ ԱԺ պատգամավոր  Վիտալի Բալասանյանը:

Հիշեցնենք, որ  Սասնա Ծռերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արյունահեղությունից խուսափելու համար, հանձնվում են ու ընտրում ռազմագերու կարգավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее