▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարար ծառայությունն անցնում է ուժեղացված ծառայության

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ԱԻՆ-ում կայացել է Փրկարար ծառայության խորհրդակցություն, որը վարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Փրկարար ծառայության ողջ անձնակազմին տարվա ընթացքում կատարված տքնաջան և նվիրված աշխատաքի համար` շեշտելով, որ տարին հագեցած էր արտակարգ պատահարներով և հրդեհներով: Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց փրկարարների գալիք Ամանորը` ցանկանալով առողջություն, խաղաղություն և իհարկե քիչ արտակարգ դեպքեր և պատահարներ:

Նախարարը նշեց, որ Լոռու և Տավուշի մարզերում վերջին օրերին բարդ իրավիճակ էր ստեղծվել հրդեհների ակտիվության հետ կապված, և փառք ու պատիվ այն փրկարարներին, ովքեր կարողացան իրավիճակը կայունացնել և կանխել հրդեհների տարածումը: Նախարարը հանձնարարեց տոնական օրերին իրականացվող հերթապահությունը կազմակերպել բարձր մակարդակով:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее