▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները Գյումուշի ջրամբարից դուրս են բերել 51-ամյա երաժշտի դին

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում այդ մասին ու նշում, որ փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ: Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»: 

 

Լուսանկարն՝ արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее