▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները հղի կնոջը բարեհաջող հասցրել են հիվանդանոց

 

Մարտի 3-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Ձորագլուխ-Թթուջուր ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա:

Աշխատանքերի ընթացքում քաղաքացի Սահակյանը դիմել է հրշեջ-փրկարարներին, որ իր կինը` 1990 թ. ծնված Հերիքնազ Ենգոյանը հղի է և ծննդաբերության համար Ձորագլուխ գյուղից նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել Ապարան քաղաքի ԲԿ: 

Ապարան քաղաքի ՀՓՋ-ի "Ուրալ" ամենագնացը մեկնել է Ձորագլուխ գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 տուն, որտեղից հղի կնոջը տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее