Հուլիսի 22-ին, ժամը 17:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային 1-ին միկրոշրջանի 1-ին թաղամասի 3-րդ շենքի տանիքի թիթեղները պոկվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են թիթեղյա ծածկը (մոտ 20 քմ):