▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պսիխոզ է սկսվել Շարլ Ազնավուրի դեմ, անգամ Գյումրիում կամենում են ավերել նրա արձանը..

Հիմա էլ մի պսիխոզ է սկսվել Շարլ Ազնավուրի դեմ, անգամ Գյումրիում կամենում են ավերել նրա արձանը... Այն մարդու, ով միլիոնավոր դոլարներ հավաքեց ու փրկեց գյումրեցի հազարավոր ընտանիքների, այն հզոր անհատականության, ով, ի տարբերություն իշխանությունների, ովքեր թալանում էին աղետի գոտին, ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի... Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպանն է Շվեյցարիայում, ուստի նրա շնորհավորանքը դիվանագիտական քայլ է, պաշտոնով պայմանավորված: Զսպեք ձեր կրքերը, մենք վաչկատուներ չենք, մենք պատմություն ու կենսագրություն ունեցող ժողովուրդ ենք... Շարլի արձանի պղծումը մեզ կհավասարեցնի քոչվոր ցեղերին..

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее