▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի՞ տասնյակ հազար երեխա պիտի ծնվեր, որ չծնվեց այս ապազգային իշխանության մեղքով»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք.
Հայաստանում քանի՞ տասնյակ հազար երեխա պիտի ծնվեր, որ չծնվեց այս ապազգային իշխանության մեղքով, քանի՞ հազար երիտասարդ պիտի ամուսնանար, սակայն զոհվեց պատերազմում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է թմրամոլության և խաղամոլության, իրավական կամայականության, մեծ կոռուպցիայի, սոցիալական մեծ բևեռացման երկիր, դժբախտության և լացի, հուսահատության և պարտության երկիր։ Այս ամենի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ դժբախտացել են, այդ ընտանիքների երեխաների մանկությունը դժբախտ է: Շնորհավորելով երեխաներին հունիսի 1-ի լուսավոր առիթով, մեծն Թումանյանի խոսքով՝ մենք էլ ենք մաղթում մեր զավակներին՝ ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք, ավելի լավ ու երջանիկ ապրեք»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее