Ոչ իշխանական ուժերի՝ այսօր կայացած հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ ձևավորվելու է պահանջների ցանկ, որը ներկայացվելու է իշխանությանը։
«Մեկ շաբաթվա ընթացքում չորս քաղաքական ուժերը կպատրաստեն այդ պահանջների ցանկը։ Քառյակը ժողովրդին մասնակից կդարձնի այդ գործընթացին»,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում քառյակը հանրահավաք է անցկացնելու: