a1plus.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ընթանում է ոչ խորհրդարանական ուժերի ասուլիսը ԱԺ-ում։ Ներկայացվում են նրանց պահանջները։ Քառյակը պահանջում է վերացնել կենսաթոշակային բաղադրիչը եւ կատարել ՍԴ պահանջը մինչեւ 2014թ սեպտեմբերի վերջ։ Սահմանի վրա վերացնել ԱԱՀ-ի գանձումը, վերանայել տեսանկարահանող սարքերի, արագաչափերի եւ կարմիր գծերի տուգանքների չափերը՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի չափով։ Պահանջում են նաեւ անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ հրապարակել քվեարկված ընտրացուցակները։ Առաջարկվում է իրականացնել «Նաիրիտի» վերակենդանացման ծրագիր եւ բացառել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը առանց ԱԺ-ի համաձայնության։ Պահանջվում է նաեւ ապահովել «Ընդդիմության մասին» ՀՀ օրենքի ընդունումը։ Աշնանը չորս ուժերը հրավիրելու են հանրահավաք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում