Քաղաքացիները նկարել են դեպքի վայրը․ «Յունիբանկի» մասնաճյուղի պայթյունից մահացել է մաքրուհին, կա 5 վիրավոր
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:
Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ: