▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիներից անձնագիր պահանջելու գործողությունը միայն ավելացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը

Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մինչ օրս չէի արձագանքում դիմակ կրող քաղաքացիներից անձնագիր հարցնելու մասին խոսակցություններին` իմ աչքով չէի տեսել:

Այսօր արդեն հրապարակվեց տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ոստիկանները անձնագիր ցույց տալու պահանջ ներկայացնում դիմակ կրող քաղաքացիներին:
Է հետո՞, մինչև ու՞ր: Սիրողականությունն էլ պետք է սահմաններ ունենա: Այս գործողությունը միայն ավելացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը` կրճատվում է սոցիալական հեռավորությունը, ստեղծվում է արհեստական և ավելորդ շփում: Չի՛ կարելի, չմտածված քայլերով առաջ չենք գնա: Ի սկզբանե կարելի էր տալ ավելի լավ ձևակերպում, որ, եթե դիմակ չկրող քաղաքացու մոտ բացակայում է անձնագիրը, ապա տուգանքի չափը կազմում է 20000 դրամ, բայց անգամ, եթե վատ է սահմանվել` այդքան քննարկումներից հետո չհրահանգավորե՞լ, որ պետք չէ անձագիր հարցնել դիմակ կրող քաղաքացուց: Այս իրավիճակում ռեսուրսը ոչ միայն արդյունավետ չի օգտագործվում համավարկը կանխելու հարցում, այլ նաև ռեսուրս է ծախսվում հակառակի համար: Չի՛ կարելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее