Պուտինի վարած քաղաքականությունը միանշանակ չի ընկալվում, նրա հասցեին հաճախ են հնչում քննադատություններ, ավելին` որոշ քաղաքական գործիչներ նրան նմանեցնում են Հիտլերին: Ներկայացնում ենք Պուտին-Հիտլեր համեմատականներից մի քանիսը:
1. Սենատոր Ջոն ՄքՔեյն. «Եթե Պուտինին թույլ տան միջամտել ինքնիշխան պետության գործերին` ռուսախոս մարդկանց շահերից ելնելով, դա նույնը կլինի, ինչ արեց Հիտլերը՝ Երկրորդ աշխարհամարտին ընդառաջ»:
2. Հիլարի Քլինթոն. «Եթե այս ամենը ծանոթ է, ապա դա այն է, ինչ արել է Հիտլերը դեռևս 30-ականներին… Հիտշերն անընդմեջ ասում էր` արտասահմանում բնակվող Գերմանիայի քաղաքացիների հետ ճիշտ չեն վարվում: Ես պետք է պաշտպանեմ իմ մարդկանց, և դա այն էր, ինչ բոլորին այդքան նյարդայնացնում էր»:
3. Արքայազն Չարլզը, դիմելով մի կնոջ, ում նախնիները սպանվել են Հոլոքոստի ժամանակ, ասել է. «Այժմ Պուտինը պարզապես վարվում է՝ ինչպես Հիտլերը»:
4. Շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարով. «Միջազգայնորեն, թե ոչ, բայց Պուտինի ռեժիմը Սոչիի համար բավականին սերտորեն հետևել է Բեռլին 1936-ի խաղային ծրագրին»:
5. Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփեր. «Նման վարքագիծ մենք չէինք տեսել Երկրորդ աշխարհամարտից ի վեր»:
6. Գերմանիայի ֆիննախարար Վոլֆգանգ Շոյբլե. «Մենք այդ մասին ամեն ինչ գիտենք պատմությունից: Դրանք այն մեթոդներն են, որոնք Հիտլերը կիրառում էր Սուդեթենլենդի հարցում»:
7. Սենատոր Լինդսի Գրեհեմ. «Եթե դուք կարողանայիք ժամանակով ետ գնալ, թույլ կտայի՞ք Հիտլերին՝ հյուրընկալել Օլիմպիական խաղերը Գերմանիայում:
8. Վլադիսլավ Ինոզեմցև (The Moscow Times). «Ինչպես և Հիտլերը՝ Պուտինը նույնպես որևէ գաղափար չունի` ինչպես կայուն գլոբալ համակարգ ստեղծել ներկայիս գործող համակարգին փոխարինելու համար: Նա միայն ցանկանում է նոր տարածք գրավել, ինչպես Հիտլերն էր փորձում լայն բնակմիջավայր երաշխավորել գերմանացիների համար»: