▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտությունը

Այսօր (մարտի 1-ին) կայացող «Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» արդէն ընդլայնւած նիստում, մասնակցում են նոյն միութեան թէ' հայ, եւ թէ' պարսիկ անդամներ ու Իրանի կառավարութեան, խորհրդարանի, ինչպէս եւ՝ Ազգային Անվտանգութեան Գերագոյն Խորհրդի ներկայացուցիչներ: Այս ձեւաչափը ինքնին վկայում է այն մասին, որ բարեկամութեան խմբում հասունացել է երկու բարեկամ երկրների միջեւ առգոյ փոխյարաբերութիւններում նոր շունչ ու որակ հաղորդելու միտքն ու գաղափարը: Հետեւաբար, այլեւս անհրաժեշտ եւ աւելին՝ անյետաձգելի պէտք է սեպել նոյն մտքի ու գաղափարի կեանքի կոչման համար քաղաքական կամքի դրսեւորումն ու գործնական քայլերի կիրառումը:

Մշակութային, գրահրատարակչական, զբօսաշրջային, քաղաքական երկխօսութեան, առեւտրա-տնտեսութեան ոլորտներում արձանագրած երկուստեք յաջողութիւններն ու ձեռքբերումներն, պէտք է խոստովանել, որ համեստ ցուցանիշներով են արդիւնաւորւած, որոնք երբեւէ երկու բարեկամ հարեւանների սպասելիքներին համարժէք չեն եղել: Զորօրինակ՝ երկու երկրների միջեւ գազամուղի կամ երկաթգծային պայմանագրերի գործարկումները, որոնց առջեւ արհեստական (թէ՞ քաղաքական) խոչընդոտները չգիտես ինչու հարթւելու հեռանկար չեն պարզում...: Եւ սա այն դէպքում, երբ Հայաստանը արեւմտեան ու արեւելեան հարեւանների կողմից շրջափակման-մեկուսացման քաղաքականութիւնների է ենթակայ, իսկ հիւսիսային հարեւանի՝ Վրաստանի հետ տնտեսա-քաղաքական փոխյարաբերութիւնները կրում են անլիարժէք, չասելու համար ռիսկային իրավիճակ, կապւած ռուս-վրացական ձախորդ ու խզւած յարաբերութիւնների հետ:

Ահաւասիկ, «Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան» հերթական նիստում վերոգրեալ ձեւաչափով արծարծած խնդիրների քննարկումը մեզ հիմք է տալիս խորհելու, որ տւեալ դէպքում իրանական կողմի նախաձեռնութեամբ մատնանշւած քաղաքական կամքի գործնականացման այսպէս ասած « ճանապարհային քարտէզը» որոշակիացնելու դրական միտում է ուրւագծում:

Դա ինչ-որ տեղ բնական ու տրամաբանական պէտք է համարել, հաշւի առնելով առհասարակ, տարածաշրջանային, աշխարհագրա-քաղաքական սրընթաց զարգացումները, որոնցից անվտանգ դուրս գալու համատեղ պետական, թէ ազգային շահեր ունեն թէ' Իրանը եւ թէ' նրա միակ քրիստոնեայ հարեւան եւ առաւել եւս՝ բարեկամ Հայաստանը:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Հարցազրույցը դասական ուղղագրութամբ է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее