▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական ողջ էլիտան` «Փարավոնում»` հարսանեկան արարողությանը

YerevanNews.am-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող նորաբաց «Փարավոն» ռեստորանային համալիրում  տեղի է ունեցել  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Բադեյանի դստեր հարսանեկան արարողությունը: Մասնակցում է քաղաքական ողջ էլիտան, այնտեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ փեսան «Բարս» անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության տնօրեն Մարինա Չատինյանի կրտսեր որդին է։

Վերջինիս ավագ որդին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր ամուսինն է:

Ռ. Քոչարյանն այս օրերին արտասահմանում է և չի մասնակցում հարսանեկան արարողությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее