▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական շոու են անում.Շարմազանով

 

''Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միևնույն ժամանակ չափազանցված և քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը'',-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտից և արտահերթ կարգով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու պահանջից: 
Շարմազանովը նշեց, որ հինգշաբթի օրը դեռևս ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս է հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները և կպարզի իրողությունը: ''Այսօր էլ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, և խնդիրը գտնվում է իրավական տիրույթում'',-նկատեց նա: ''Մենք քաղաքական հայտարարություն արել ենք և դատապարտել, և այն, որ իրենք բոյկոտեցին և պահանջեցին մեզնից, որ ընդհատենք և արտահերթ նիստ հրավիրենք, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ որ կետով մենք պետք է ընդհատեինք նիստ և այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոպի պապից ավելի կաթոլիկ չլինել և իրենք օրենքորով Ազգային ժողովը չսարքել շուկա'',-հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ կանոնակարգով հնարավոր չէ ընդհատել նիստն ու այլ հարց քննարկել: Շարմազանովի խոսքով` ընդդիմության շարքերում կան պատգամավորներ, ովքեր շատ լավ գիտեն, որ դա կլիներ կանոնակարգի խախտում, և եթե դա իմանալով հանդերձ` նման պահանջ են դնում, ուրեմն ընդամենը քաղաքական շոու են անում:
ԱԺ փոխնախագահը արտահերթ նիստի նպատակահարմարություն չի տեսնում: ''Որն է նպատակը, կանգնենք, կուրծք ծեծենք, ասենք` ինչ վատ է,  ԱԺ նախագահն էլ է դատապարտել, ես էլ, իշխող կուսակցությունն էլ, բայց խնդիրը գտնվում է իրավական տիրույթում և եթե իրենց նպատակն աղմուկ անելն է, ապա դրա համար այլ տեղ կա'': ՀՀԿ խոսնակն ընդգծեց` միջադեպերը էթիկայի նորմայից զուրկ են ու դատապարտելի են, բայց կանգնել ու տեսախցիկների առաջ հայտարարել, թե իրենց կբոյկետեն, ճիշտ չէ: ''Եթե չեք ուզում աշխատել, գնացեք, մի աշխատեք, մահանա էր պետք ուղղակի, պատրվակ էր պետք'':

«Այսօրվա իրավիճակը, որ եղավ, բնական եմ համարում, բայց միևնույն ժամանակ չափազանցված և քաղաքական ներկայացման տարրեր եմ տեսնում, որովհետև առաջինը ՀՀԿ-ն է դատապարտել ազատամարտիկների ու Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով ոչ իշխանական խմբակցությունների բոյկոտից և արտահերթ կարգով երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու պահանջից: 

Շարմազանովը նշեց, որ հինգշաբթի օրը դեռևս ՀՀԿ ԳՄ նիստից հետո հույս է հայտնել, որ ոստիկանությունը լավագույնս կկատարի իր վրա դրված պարտականությունները և կպարզի իրողությունը: «Այսօր էլ հայտնաբերել են օրինախախտ քաղաքացուն, և խնդիրը գտնվում է իրավական տիրույթում»,-նկատեց նա: «Մենք քաղաքական հայտարարություն արել ենք և դատապարտել, և այն, որ իրենք բոյկոտեցին և պահանջեցին մեզնից, որ ընդհատենք և արտահերթ նիստ հրավիրենք, ես հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ որ կետով մենք պետք է ընդհատեինք նիստ և այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ Հռոպի պապից ավելի կաթոլիկ չլինել և իրենք օրենքորով Ազգային ժողովը չսարքել շուկա»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ կանոնակարգով հնարավոր չէ ընդհատել նիստն ու այլ հարց քննարկել: Շարմազանովի խոսքով` ընդդիմության շարքերում կան պատգամավորներ, ովքեր շատ լավ գիտեն, որ դա կլիներ կանոնակարգի խախտում, և եթե դա իմանալով հանդերձ` նման պահանջ են դնում, ուրեմն ընդամենը քաղաքական շոու են անում:

ԱԺ փոխնախագահը արտահերթ նիստի նպատակահարմարություն չի տեսնում: «Որն է նպատակը, կանգնենք, կուրծք ծեծենք, ասենք` ինչ վատ է,  ԱԺ նախագահն էլ է դատապարտել, ես էլ, իշխող կուսակցությունն էլ, բայց խնդիրը գտնվում է իրավական տիրույթում և եթե իրենց նպատակն աղմուկ անելն է, ապա դրա համար այլ տեղ կա»:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց` միջադեպերը էթիկայի նորմայից զուրկ են ու դատապարտելի են, բայց կանգնել ու տեսախցիկների առաջ հայտարարել, թե իրենց կբոյկետեն, ճիշտ չէ: «Եթե չեք ուզում աշխատել, գնացեք, մի աշխատեք, մահանա էր պետք ուղղակի, պատրվակ էր պետք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее