Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսապի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին գրում է ՍիվիլՆեթը. կայքի թղթակցին Քեսապի տարհանված բնակիչները փոխանցել են, որ սիրիացի ապստամբների եւ թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսապը: Մնացած բնակչությունը Քեսապից հեռացել էր ավելի վաղ։
Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար: