Շիրակի մարզպետարանում այսօր տեղի ունեցած մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում մարզի լրագրողների առաջ մարզպետը հերթական անգամ իրեն սկսել է երևակայել, իբրև թե խիստ և լուրջ մարդ է: Asekose.am-ի աղբյուրները նշում են, երբ Ֆելիքս Ցոլակյանը լսել է զեկույցները, դուրս է եկել ամբիոն և սկսել գիզիրյանական ոճով նախատել գյուղապետերին և սպառնալ, որ պետք է հավաքագրումները լավ կատարեն: Նշվում է նաև, որ այն բանից հետո, երբ դուրս են եկել լրագրողները, իսկական բախում է սկսվել մարզպետի և մի քանի գյուղապետերի միջև, որոնք հաշիվ են պահանջել Ցոլակյանից իրենց հետ նման կերպ խոսելու համար: Ըստ ասեկոսեների, նույնիսկ գյուղապետերից մեկը Ցոլակյանին ասել է` քեզ մի դիր Գիզիրյանի տեղը, ինքը կարգին մարդ էր` համ խիստ էր, համ էլ օգնում էր, դու մենակ քեզ հեռուստաէկրանների առաջ ես լավ զգում ու գործ չես անում: